Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց
24.11.2020 | 21:48

Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց՝ հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«ՌԴ խաղաղապահ զորախմբի և «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ։ Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները», - ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 2416

Մեկնաբանություններ